ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2017 թվականն ամենաշոգը կլինի. ինչ է սպասվում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

2017 թվականը դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգը կլինի, բայց, ամենայն հավանականությամբ, ավելի պակաս շոգ, քան նախորդ տարին: Այս մասին հայտնել են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության փորձագետները:

Բանն այն է, որ Էլ Նինյոյի ֆենոմենը, որի հետ կապված են վերջին երկու տարիների ջրհեղեղներն ու երաշտները, այս տարի դեռեւս զգալի ազդեցություն չի ունեցել եղանակի վրա: 2017 թվականին մոլորակը «տաքանում» է բացառապես կլիմայի փոփոխությունների հետ կախված:

Անցյալ տարին, փորձագետների տվյալներով, ամենաշոգն է եղել դիտարկումների պատմության ընթացքում: Այն նշանավորվեց սառցաշերտերի հալոցքի ռեկորդային արագությամբ, ինչպես նաեւ ծովի մակարդակի եւ համաշխարհային օվկիանոսի ջրերի ջերմաստիճանի հետեւողական բարձրացմամբ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular