ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեոպոլիտիկ գեյշան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցնող մի քանի օրերին, չնայած թեժ լրահոսին, այդ թվում միջազգային լուրջ աշխարհաքաղաքական վարիացիաները, հայաստանյան տիրույթում բավական ակտիվ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը «The Wall Street Journal» հայտնի պարբերականին։ Եթե կարճ՝ դա բացառապես հակառուսական հարցարզույց էր, որտեղ Փաշինյանն ամեն կերպ փորձեց հաճոյանալ Արևմուտքին և հերթական անգամ ներկայանալ «գեոպոլիտիկ գեյշայի» հավաքական դիրքերից։

Փորձենք մի քանի դրվագով հասկանալ, թե ուր էր տանում իր խոսքը Նիկոլը և ինչ ներքին տվայտանքների մեջ էր։ Ըստ այդմ, Փաշինյանը՝ պատասխանելով պարբերականի հարցերին, մասնավորապես ասել է, որ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական ներկայությունից առավելություններ չի տեսնում, հայտարարել, թե ռուսաստանյան խաղաղապահները չեն կարողացել կամ չեն ցանկացել ապահովել արցախահայության անվտանգությունը։ Սրանք ամենացցուններից մի քանիսն էին․ հարցազրույցում առանձին հատված կար Մեդվեդևի հայտնի գրառման մասով, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ և այլ հայտնի իրավիճակներ։ Սակայն, միայն վերը նշված այդ երկու թեզերը բավարար են, որպեսզի տեսնենք, որ Անդրկովկասի օրակարգի առանցքային հարցերի շուրջ երկու դաշնակիցների միջև կան, շատ մեղմ ասած, մեծ ու սկզբունքային տարաձայնություններ։

Այլևս քննարկման առարկա չէ այն փաստը, որ Փաշինյանը, ստեղծված իրավիճակում հիմա էլ պառկում է Արևմուտքի տակ՝ իրեն պահելով ամենաանսկզբունքային կերպարից վատ ձևով։ Այստեղ բնավ ռուսասեր կամ ռուսատյաց խաղալու և դրսևորվելու մասին չէ խոսքը, բնավ։ Առաջին հերթին այս ամենը պետության գոյության ու ապագայի հետ կապված սպասելիքների մասին է, երբ Նիկոլն այսօր խոսում և գործում է զուտ սեփական խմբակի քաղաքական կյանքը մի քանի ամսով երկարացնելու մասին, պետության մասին՝ զրո։

Ակնհայտ է, որ առկա են որոշակի իրողություններ, որոնց հետ չենք կարող չառերեսվել․ լավ թե վատ, Ռուսաստանը մշտապես որոշակի գործառույթ իրականացրել է, դա կոչվում է զսպման քաղաքականություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչը տևական ժամանակ հաջողվել է, սակայն Ադրբեջանը նաև այլ դաշնակիցներ ունի, որոնց շնորհիվ սկսեց ռեգիոնում հավասարակշռություն փոխվել։ Սակայն ներկայումս բոլոր մեղադրանքներն ուղղվում են հենց Ռուսաստանին, այնինչ Ռուսաստանն իր շահերն ունի և չի կարող պատերազմել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Սա՛ է Ռուսաստանի շահերի հիմքը և սրանով են պայմանավորված Ռուսաստանի քայլերը, որոնք կարող են մեր համար ընկալելի չլինել։

Ըստ էության, վեջին մի քանի ամսիներին Նիկոլն անում է բացառապես արևմտամետ հայտարարություններ, փորձում է տպավորություն ստեղծել Արևմուտքի համար, թե պատրաստ է շրջադարձի՝ սպասելով համապատասխան քաղաքական քայլերի Արևմուտքի կողմից, չի ստանում և կրկին «վերադառնում է» Մոսկվայի «ուղեծիր» և հայտարարում, թե չի ցանկանում վեկտորի փոփոխություն։ ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումների մեջ, ամենայն հավանականությամբ, կայունություն և նույնիսկ կայուն արևմտամետություն չկա, քանի որ Արևմուտքից ՀՀ անվտանգության համար երաշխիքի տրամադրում չկա։

Կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանը, հավանաբար, սրտի մեծ թրթիռով ակնկալում է, որ Արևմուտքը կտա որոշակի անվտանգային երաշխիքներ, սակայն դա տեղի չի ունենա․ ամեն օր պետք է շեշտենք, որ Արևմուտքը մեր տարածաշրջանում համակարգողի դերում տեսնում է Թուրքիային, որ տեղում Թուրքիան է դերակատարություն ունենալու, ոչ թե ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն, ԵՄ առանձին որևէ երկիր։ Այնպես որ, կարելի է անվերջ սպասել, որ իրավիճակներն արմատականորեն փոխվելու են, բայց դա չի լինելու, Արևմուտքը ցանկանում է, որ կարգավորվեն հարաբերությունները և ինքն անվտանգության ոլորտում անելիք չունենա, սակայն ներկայիս աշխարհում անվտանգությունն ամենակարևոր գործոնն է։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular