ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակահարձակման հետևանքով Ուկրաինան ունի ավելի քան 90,000 զոհ և վիրավոր. Շոյգու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս ամառ սկսված հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 90 հազար զինվորական՝ սպանված և վիրավոր՝ մարտի դաշտում չհասնելով զգալի հաջողությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Միայն հունիսի 4-ից, այսինքն՝ Արևմուտքի կողմից լայնորեն գովազդված և առատաձեռնորեն հովանավորվող ուկրաինական հակահարձակման սկզբից ի վեր, Կիևը կորցրել է ավելի քան 90 հազար զինվորական՝ սպանված և վիրավոր»,- ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով Սյանշանի անվտանգության 10-րդ ֆորումում։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն նաև տեխնիկայի կորուստներ է կրել՝ ոչնչացվել է մոտ 600 տանկ, ինչպես նաև տարբեր դասերի 1,9 հազար զրահամեքենա։ Շոյգուն նաև հավելել է, որ Ուկրաինան չի կարողացել տակտիկապես նշանակալի հաջողությունների հասնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular