ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան դիտարկում է Նիգերիայից բնական գազի ներմուծման հնարավորությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիան դիտարկում է Նիգերիայից բնական գազի ներմուծման հնարավորությունը, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը The Punch նիգերիական օրաթերթի հարցազրույցում։

Շոլցը Նիգերիա է ժամանել նախօրեին՝ ամրապնդելու համար երկկողմ հարաբերությունները Աֆրիկայի ամենամեծ տնտեսության հետ։ Սա Գերմանիայի ղեկավարի առաջին այցն է Նիգերիա նախագահ Բոլա Թինուբուի ղեկավարությամբ նոր կառավարության երդմնակալությունից հետո, տեղեկացրել է DW-ն։

«Նիգերիան գազի մեծ պաշարներ ունի»,- Շոլցին մեջբերել է նիգերիական թերթը։ «Գերմանական ընկերությունները շահագրգռված են Նիգերիայից գազի մատակարարումներով եւ հուսով են, որ կհամագործակցեն նիգերիական գազային ընկերությունների հետ»։ Նրա խոսքով՝ Գերմանիան Նիգերիան դիտարկում է որպես «կարեւոր գործընկեր Աֆրիկայում՝ տնտեսական եւ քաղաքական առումներով»։

Գերմանիայի կանցլերը ավելացրել է, որ «ձգտում է իր համար բացահայտել երկիրը, ինչպես նաեւ ամրապնդել եւ խորացնել մեր գործընկերությունը»՝ նշելով տնտեսական համագործակցության, ներդրումների, գլոբալ խնդիրների, միգրացիայի եւ անվտանգության մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular