ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպան Քվինը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հոկտեմբերի 28-ին ներկա է եղել ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Հայտնել է դեսպանությունը։

Իր խոսքում դեսպանն ընդգծել է հաշվետվողականության ու թափանցիկության մշակույթի խթանման հարցում ոստիկանության բարեփոխումների կարևորությունը և վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Մենք խոր համոզմունք ունենք, որ ամուր, հաշվետու և արդարացի իրավապահ համակարգը ծառայում է որպես հիմք ցանկացած պետության համար, և ես գովեստով եմ փաստում վարչապետի և ներքին գործերի նախարարության ջանքերը ոստիկանական բարեփոխումների գործընթացի առաջնորդման հարցում»,- իր ելույթում նշել է Քրիստինա Քվինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular