ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ի կողմից տրվող 2,6 մլրդ եվրոն նվեր չի. դրա զգալի մասը վարկային միջոցներ են. ֆինանսների նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այդ 2,6 մլրդ եվրոն նվեր չի, զգալի մասը վարկային միջոցներ են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրամադրվելիք 2,6 մլրդ եվրոյին:

«Ամբողջը բյուջեով չի իրականացվում, մի մասն իրականացվում է ոչ բյուջետային միջոցներով, բանկային համակարգի միջոցով կամ տարբեր այլ գործիքակազմերով: Ես կարող եմ խոսել այն մասին, թե բյուջեով ԵՄ-ի կամ եվրոպական կառույցների հետ ինչ ծրագրեր  են իրականացվում:

Դա զուտ փող չէ. խոսվել է փողի մասին, բայց այդ փողի իրացման համար պետք են կոնկրետ ծրագրեր, որոնք կհամապատասխանեն դրված ծրագրերին: Կան ծրագրեր, որոնց վերաբերյալ գուցե այս պահին չենք տեսնում փողի ծախսը, բայց ծրագիրը նախագծման կամ վերջնականացման փուլում է»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular