ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական ավտովթար. բախվել են BMW-ն, Mercedes Vito-ն ու Scania բեռնատարը, զոհ կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին բախվել են BMW, Mercedes Vito և Scania բեռնատար մակնիշի ավտոմեքեանաները: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ՝ Դմիտրի Պետրոսյանի, և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ:

Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դիատարին:

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնութունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular