ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հացավանում քարե շինություն է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 10։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է չբնակեցված տնակ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:41-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել է քարե շինության բաղդատե տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular