ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանի մակարդակը նորից իջել է․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.24մ (29.10.23թ.): Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Առկա ցուցանիշն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 4սմ-ով։

2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ:

Համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների՝ այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 228․234մլն.մ³:

Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 23-29-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.020մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 29-ը ներառյալ՝ 99.408մլն. մ³:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular