ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մհեր Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք ընդգծվել է այդ գործընթացների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:

 

Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular