ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են Արմեն Գրիգորյանի և Անդրեյ Էրմակի հանդիպման մանրամասները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակի հանդիպման վերաբերյալ, որը տեղի է ունեցել Մալթայում՝ «Մալթա. աշխարհի բանաձև» միջոցառման շրջանակերում։ 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Անդրեյ Էրմակը «բարձր է գնահատել Հայաստանի միանալն ուկրաինական խաղաղության բանաձեւին աջակցող պետությունների շրջանակին»։ Նա շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին Մալթայում կայացած հանդիպմանն անձնական մասնակցության համար։

Էրմակը ընդգծել է «Ուկրաինայի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում նոր համատեքստը»։ Այս առումով ընդգծվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Անդրեյ Էրմակը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնայք գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես՝ եվրաինտեգրման հարցերում։

Անդրեյ Էրմակը Արմեն Գրիգորյանին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող իրավիճակի և շարունակվող ռուսական լայնամասշտաբ ագրեսիային հակազդելու մասին։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ։

Նա շնորհավորել է Հայաստանին, որը, ինչպես Ուկրաինան ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի կազմում։ Կողմերը քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում և, ընդհանրապես, էներգետիկայի ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը»,- նշվում է զեկույցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular