Հացադուլ և դեղադուլ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ Լիլիթ Գալստյանն ահազանգում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«SOS! ՀԱՑԱԴՈՒԼ ԵՎ ԴԵՂԱԴՈՒԼ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» քկհ-ում
Շաբաթավերջին գործընկերներիս հետ այցելեցինք Նուբարաշեն քրեակատարողական հինարկ՝ տեսակցելու ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով կալանավորված ՀՀ քաղաքացիներին։
Սեպտեմբերի 19-ի և 20-ի դեպքերով երկամսյա կալանքի ռեժիմում գտնվող Ա․ Ա-ին տեսնել չկարողացանք․ պարզվեց վերջինս մեկուսացման մեջ է։ Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների նրա առողջական վիճակը մեկուսացում է ենթադրում, նաև հատուկ բուժման ընթացք պահանջում։
Բնականաբար, քրեակատարողական հիմնարկի պայմաններն անհամատեղելի են տվյալ հիվանդության հետ։
ՆԵՐԿԱՅՈՒՄՍ Ա․ Ա-ն ՀԱՑԱԴՈՒԼ և ԴԵՂԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՆԳԵՑՆԵԼ։
Հաշվի առնելով հանգամանքը, որ Ա․ Ա-ի հիվանդությունն անհամատեղելի է կալանքի հետ, ես և պատգամավոր Արման Ղազարյանը դիմել ենք ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ, ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԳԻՇՏԻ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել խափանման միջոցի փոփոխման հարցը։
Դե, տեսնենք, թե հերթական անգամ ինչպիսին է իրավապաշտպան ՀԿ-ների արձագանքը․․․»։