ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարազատները Կարմիր խաչից պահանջել են զավակների աճյունների արտաշիրիմում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 և 2023 թվականների պատերազմներում զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ երեկ այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ՝ իրենց ձայնը միջազգային մարդասիրական կառույցներին փոխանցելու նպատակով։ 

Հարյուրավոր աճյուններ ամփոփված են Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում և շրջաններում։ Պահանջը՝ միջոցներ ձեռնարկել, կազմակերպել արտաշիրիմում և աճյունները տեղափոխել Հայաստան։ Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացը դժվար է, սակայն, անլուծելի չէ։

«Հասկանալով հարցի լրջությունը` լռել-նստելու փախարեն փորձել ենք Կարմիր խաչի միջոցով մեր ձայնը հասցնել նաև Բաքվի համանուն գրասենյակ, իրենք էլ տեղյակ պահեն իրենց երկրի ղեկավարությանը, բոլոր միջազգային կազմակերպություններին, այն պահանջով, որ նախ թույլ չտան պղծեն մեր զավակների շիրիմները և երկրորդ՝ կազմակերպել նրանց տեղափոխումը»,- ասաց Արմեն Ասրյանը` նշելով, որ Արցախի կորստից հետո միությունը շարունակում է կապ պահպանել բոլոր հարազատների հետ։

«Վերջիններս շատ են դիմել արտաշիրիմում կազմակերպելու հարցով, ես չէի կարող անտարբեր անցնել, ես լավ եմ հասկանում նրանց ցավը, որովհետև իմ տղան էլ հուղարկավորված է Ստեփանակերտում»։ 

Արմեն Ասրյանի խոսքով` սեպտեմբերյան դեպքերով զոհվածների աճյունների տեղափոխումը հեշտ կլինի, տապանաքար չեն հասցրել տեղադրել։

«Չգիտենք՝ այդ հանդիպումներն ինչ արդյունք կտան, բայց փորձելու ենք լուծումներ գտնել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարազատներն առաջիկայում պլանավորել են հանդիպումներ կազմակերպել նաև ՀՀ կառավարության, ՄԱԿ առաքելության և ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular