ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն Իրանի հետ նոր ճանապարհ կառուցելու հրամանագիր է ստորագրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Ադրբեջանի և Իրանի միջև նոր ճանապարհի շինարարության և Արաքս գետի վրա կամրջի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ:

Iran Press-ը, վկայակոչելով Azarnews-ը, հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Հորադիզ-Աղբանդ ավտոմայրուղուց Իրան տանող նոր ճանապարհի նախագծի շարունակման և Արաքս գետի վրա կամրջի կառուցման վերաբերյալ: 

Ընդհանուր առմամբ, 14 միլիոն մանաթ (ութ միլիոն 200 հազար դոլար) կհատկացվի «Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհներ» նախագծի համար, որի շրջանակում կկառուցվեն  դեպի Իրան նոր ճանապարհը և Արաքսի կամուրջը: Գումարը կհատկացնի Ադրբեջանի ֆինասների նախարարությունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular