ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարոյանի «Հե՜յ, ո՞վ կա» պիեսի համանուն ներկայացումը վերադարձել է Մոսկվայի հայկական թատրոնի խաղացանկ

ՄՇԱԿՈՒՅԹ

Մոսկվայի հայկական թատրոնը 13 տարվա դադարից հետո խաղացանկ է վերադարձրել Վ․ Սարոյանի «Հե՜յ, ո՞վ կա» պիեսի համանուն ներկայացումը։

Թատրոնը հոգեբանական դրաման հանդիսատեսի դատին է ներկայացրել դերասանական նոր կազմով և նոր մատուցմամբ։ Պիեսի գլխավոր հերոսը գաղթական տղա է, ով վանդակաճաղերի հետևում է հայտնվում կեղծ մեղադրանքի պատճառով։

«Մենք այսօր այս ներկայացման միջոցով խոսում ենք ամենացավոտ հարցերից մեկի՝ միգրացիայի մասին, երբ մարդ ստիպված է լինում իր երկրում չապրել, երբ մարդ տեղ և հնարավորություն չի գտնում իր հարազատ հողի վրա ապրելու և դեգերում է»,- Alpha News-ի հետ զրույցում նշում է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը։

Ռեժիսոր Սլավա Ստեփանյանի խոսքերով՝ ներկայացման գլխավոր ուղերձներից մեկն էլ սերն է, քանի որ միայն սերը կարող է մարդու կյանքը իմաստավորել։

Սարոյանի «Հե՜յ, ով կա» պիեսը 1942թ-ից սկսած՝ առ այսօր, բեմադրվել և էկրանավորվել է բազմաթիվ երկրներում, տարբեր ռեժիսորների կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular