ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (01 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Վեգանների (Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական կազմակերպություն, որը նպաստում է էթնիկ մշակույթների տարածմանը և կյանքում օգտագործմանը) համաշխարհային օր, Անտիգուա և Բարբուդա՝ Անկախության օր, Ալժիր՝ Ազգային օր, Մեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828-օծվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին:

1871 –ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:

1899– վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Աղբյուր Սերոբը:

1899 –ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր, դերասան և թատերական գործիչ Արմեն Գուլակյանը:

1908 –ծնվել է  ռումինահայ ջութակահար Կարապետ Ավագյանը:

1911 –ծնվել է ռուս-հայկական ծագումով ֆրանսիացի գրող, կենսագրագիր և պատմաբան Անրի Թրուայան (Լեոն Տարասով):

1913 –ծնվել է  ճարտարապետ և բարերար Լիթեր Էսքիջեանը:

1960- վախճանվել է հայազգի գրականագետ, թարգմանիչ Հակոբ (Յակով) Խաչատրյանցը:

1968– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ, դերասան Պահարեն:

1977 – վախճանվել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը:

1993 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը գրավեց է շրջկենտրոն Զանգելանը՝ իրեն հարող բնակավայրերով, իսկ Ադրբեջանական բանակի Զանգելանյան գունդն Արաքսի վրայով նահանջել է Իրան:

1999- Հայաստանի վարչապետ է դարձել Արամ Սարգսյանը:

2001-Երևանում մեկնարկել է Ուշուի աշխարհի առաջնությունը:

2002- Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության վեցամսյա նախագահությունը:

2003- Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 10.000 դրամ անվանական արժեքով նոր դրամանիշ։

2008-Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը մենամարտի 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Քրիստիան Մայջարեսին, թեթևագույն քաշային կարգում դառնալով աշխարհի չեմպիոն բոլոր երեք` IBF, WBC եւ WBA վարկածներով:

-  ավարտվել է ճարտարապետ Գագիկ Գալստյանի նախագծով կառուցված Հայաստանի  Ամերիկյան համալսարանի շենքի շինարարությունը:

2004- վախճանվել է քանդակագործ Արշամ Շահինյանը:

2010-  Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանը հանել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից՝ Թուրքիայի «Կարմիր գրքից»:

2011- Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից և գլխավորել Հանրապետականի նախընտրական շտաբը։

2012- Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ռազմական  «Ուրալը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի արդյունքում պայմանագրային 4 զինվորներ մահացել են, իսկ 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

2018–  Ազգային ժողովը ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ և  արդյունքում արձակվելու է իրավունքի ուժով:

2019-Երևանում ցույցեր և երթեր են տեղի ունեցել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման։ Ցուցարարները երկնագույն ծուխ են արձակել Եվրախորհրդի գրասենյակի մոտ, ստորագրահավաք են նախաձեռնել, որին միացել է 50 հազարից ավելի մարդ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

82 մ.թ.ա. —Հռոմի արվարձան Պրենեստերի Կոլլինյան դարպասների մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սուլլայի կողմնակիցները գլխովին ջախջախել են Մարիուս-ավագի կողմնակիցներին:

1604 —լոնդոնյան Ուայտհոլլում առաջին անգամ ցուցադրվել է Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունը:

1179 - Ֆրանսիայում թագադրվում է Ֆիլիպ 2-րդ թագավորը:

1520- հայտնաբերվում է Մագելանի նեղուցը:

1555- ֆրանսիական հուգենոտները հիմնադրել են ներկայիս Ռիո դե Ժանեյրոն:

1770 –վախճանվել է նեապոլյան դպրոցի ներկայացուցիչ հանդիսացող իտալացի նկարիչ Գասպարե Թրավերսին:

1755 –տեղի ունեցած  երկրաշարժից և դրա հետևանք  ցունամիից Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում զոհվել է վաթսունից իննսուն հազար մարդ:

1757 –ծնվել է  իտալացի քանդակագործ Անտոնիո Կանովան:

1800– ավարտվել է Սպիտակ տան շինարարությունը և նույն օրը ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը տեղափոխվել է այնտեղ:

1870 —ԱՄՆ-ի Եղանակի բյուրոն ( հետագայում վերանվանվել է Եղանակի Ազգային Ծառայություն) ներկայացրել է իր առաջին պաշտոնական եղանակի տեսությունը:

1878 – ծնվել է էստոնացի բնանկարիչ Կոնրադ Մյագին:

1888- վախճանվել է ռուս ճանապարհորդ և բնախույզ Նիկոլայ Պրժևալսկին:

1894 - Նիկոլայ 2-րդը թագադրվել է Ռուսաստանի նոր և վերջին ցար:

1897- հիմնվում է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը:

1914– տեղի է ունեցել Կորոնելի ճակատամարտը, որը Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր մարտերից մեկն է, որտեղ Գերմանիան պարտության է մատնել Մեծ Բրիտանիային:

1918- տեղի է ունեցել Մելբոն-սթրիթի (Նյու-Յորք) երկաթուղային վթարը, որը ԱՄՆ-ի խոշորագույն երկաթուղային վթարն է, զոհվել է 102 մարդ:

1922 – Օսմանյան կայսրությունում Մուստաֆա Քեմալի նախաձեռնությամբ վերացվել է սուլթանությունը:

1928 - Թուրքիայում գործածության մեջ է մտցվել լատինական այբուբենի վրա հիմնված այբուբենը:

1938 —էկրան է բարձրացել Սերգեյ Յուտկևիչի «Հրացանով մարդը» կինոնկարը:

1939 —աշխարհին է ներկայացվել արհեստական բեղմնավորմամբ ծնված առաջին ճագարը:

1952 - ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվում է ջրածնային ռումբի փորձարկում:

1955- վախճանվել է ամերիկացի հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին:

1977 —ԽՍՀՄ–ում սկսվել են Ту-144 գերձայնային ուղևորատար ինքնաթիռներով ուղևորափոխադրումները:

1981 - Անտիգուան և Բարբուդան անկախանում է Միացյալ Թագավորությունից:

1993- Մաասթրիխթի պայմանագրով ստեղծվել է Եվրամիությունը:

1998- ստեղծվել է Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական դատարանը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular