ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը կհանդիպի Սի Ցզինպինի հետ. «կոշտ զրույց» է սպասվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախագահ Ջո Բայդենը հաջորդ ամիս կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, հայտարարել է Սպիտակ տունը, հայտնում է CNBC-ն։

Սպասվում է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների ղեկավարները կհանդիպեն Սան Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում:

«Կատաղի մրցակցությունը նշանակում է ինտենսիվ դիվանագիտություն», - ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը: «Մեր քաղաքականությունը և այն, թե ինչպես ենք մենք առաջ շարժվում Չինաստանի հետ, չի փոխվել»: Նա հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել Բայդենի օրակարգի մասին, միայն ասել է, որ Բայդենին «կոշտ զրույց» է սպասվում Սի Ցզինպինի հետ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular