ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին սահմանին խաղաղ է, լարվածություն չկա. ԵՄ դիտորդական առաքելություն ղեկավարը՝ Եղեգնաձորում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, Եղեգնաձորում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի բացման արարողության ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիությունը կրկին դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։

Մենք շարունակում ենք նվիրված լինել այս ջանքերին։ Մեր անմիջական ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչների մարդասիրական կարիքները, որոնք ապաստան են գտել Հայաստանում»,- ասաց նա։

Դեսպանը հավելեց, որ ԵՄ-ն և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ։

Արդեն արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշեց, որ այս պահին առաքելության կազմում կան ԵՄ 23 անդամ երկրների ներկայացուցիչներ, սակայն կա հնարավորություն, որ բլոր 27 անդամները ունենան ներկայացուցիչներ: Նա նկատեց, որ ԵՄ առաքելությանը միացել է Կանադան և որ ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։

Հարցին, թե այս պահին ի՞նչ վիճակ է սահմանին, Ռիտերը պատասխանեց․ «Այս պահին իրավիճակը խաղաղ է, լարվածություն չկա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular