ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի մարզում բախվել են Mercedes-ն ու Peugeot-ն. կա վիրավոր. Մեքենաները վերածվել են մոխրակույտի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզում, հոկտեմբերի 30-ին, ժամը 18:50-ի սահմաններում M4 մայրուղու Կիրանց բնակավայրի սկզբնամասում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 27-ամյա Հրայր Ավալյանի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Մհեր Անանյանի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդներից Մ. Անանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, սակայն նրանք վերածվել են մոխրակույտի:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular