ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գողացել էր 86-ամյա թոշակառուի քարտը և կանխիկացրել փողը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 26-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է խնամքի կենտրոնի բուժքույրը: Երևանցի 34-ամյա կինը հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular