ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մարտի 1-ը» բացահայտել ենք. Սասուն Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մարտի 1-ը» բացահայտել ենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Հարցին` եթե գործը բացահայտվել է, ապա ո՞վ է հրահանգել գնդակահարել 10 անձանց` նա արձագանքեց.«Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունն արդեն հասանելի է, կարող եք վերցնել, նայել։ Մեր եզրահանգումները, ապացույցները շարադրված են, մեղադրանքներ են առաջադրվել և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը տապալողներին, պարզապես, ՍԴ  որոշումից հետո կոռեկտ չէ, որ ես այլ բան հայտնեմ»:

Անդրադառնալով «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն`  նա ասաց, թե դա նորմալ երևույթ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular