ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի մինչև տարվեվերջ․ Մարկուս Ռիտեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։  Այս մասին Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Նա ասել է, որ այս պահին դիտորդական առաքելության կազմում են ներկայացուցիչներ Եվրամիության անդամ 23 երկրներից, հնարավորություն կա, որ ներկայացուցիչներ լինեն ԵՄ անդամ բոլոր 27 երկրներից։

«Առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։ Պետք է սպասենք արդյունքներին»,- նշել է առաքելության ղեկավարը։

Խոսելով առաքելությանը երրորդ՝ ոչ ԵՄ անդամ երկրների միանալու հավանականության մասին՝ Ռիտերն ասել է, որ Կանադան է որոշում կայացրել միանալ ԵՄ դիտորդական առաքելությանը, իսկ այլ երկրների հետաքրքրության դեպքում, այդ հարցը կքննարկվի Բրյուսելում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular