ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ Աբովյանի գազալցակայանում. մեկ հոգի բերման է ենթարկվել, մյուսները որոնվում են

ՎԻԴԵՈ


Խուլիգանություն կատարելու մեղադրանքով բերման է ենթարկվել 35-ամյա Բայանդուր Աղաջանյանը:

Մայիսի 21-ին Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գտնվող գազալցակայանի մոտ կրակոցներ էին հնչել: Այս մասին ոստիկանության Կոտայքի մարզի բաժնում տեղեկություններ ստանալուց հետո, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենաները իրար բախվելով մտել են գազալցակայանի տարածք, այնուհետեւ մեծ արագությամբ «Տոյոտայի» հետնամասին է բախվել մեկ այլ՝ «Ուազ» մակնիշի ավտոմեքենա: Այնուհետեւ «Տոյոտայից» իջել են երկու հոգի եւ կրակ բացել այդտեղ գտնվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ու դիմել փախուստի:

Միջոցառումներ են ձեռնարկվում հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունը կատարած մնացած անձանց, հրազենները եւ ավտոմեքենաները հայտնաբերելու ուղությամբ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular