ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի զինված ուժերը առաջ են շարժվում՝ զբաղեցնելով ավելի ու ավելի նպաստավոր դիրքեր․ Շոյգու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները առաջ են շարժվում՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում զբաղեցնելով ավելի ու ավելի նպաստավոր դիրքեր, ԶՈՒ հրամկազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Մեր ստորաբաժանումները առաջ են շարժվում՝ գրավելով ավելի շահեկան դիրքեր, առավել հաջող են հանդես գալիս մոտոհրաձգային բրիգադներն ու ՀՕՊ-ը»,- ասել է Շոյգուն։

Նա հայտարարել է նաև՝ չնայած Արևմուտքից զենքի մատկարարումներին, Ուկրաինան ձախողումներ է կրում մարտի դաշտում։

«Չնայած ՆԱՏՕ-ից նոր զինատեսակների մատակարարմանը, Կիևի ռեժիմը ձախողում է կրում։ Ռուսական զորքերի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ պաշտպանություն իրականացնել՝ հակառակորդին արդյունավետ կերպով վնաս պատճառելով»,- ասել է Սերգեյ Շոյգուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular