ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հանդես է եկել Պաղեստինի և Իսրայելի տարածքում մեկ պետություն ստեղծելու առաջարկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի իշխանությունները պաշտպանում են Պաղեստինի և Իսրայելի տարածքում միայն մեկ պետություն ստեղծելու գաղափարը, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի Մեջլիսի փոխնախագահ Մոջթաբա Զուլնուրը՝ մանրամասնելով, որ խոսքը ժողովրդավարական բոլոր իրավունքներով, այդ թվում՝ ընտրական իրավունքով ապահովված պետության մասին է, բացի այդ,  հրեա բնակչությանը պետք է ընտրության հնարավորություն տրվի՝ մնալ և ապրել այդ պետությունում՝ դառնալով դրա քաղաքացի կամ հեռանալ։

«Մուսուլմանական երկրները պետք է համաձայնության գան և գործնական քայլեր ձեռնարկեն։ Գրծողությունների երկու ծրագիր կա։ Առաջին տարբերակի համաձայն՝ արաբական երկրների մեծ մասը կողմ է երկու անկախ պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծմանը։ Իրանը այս սցենարը չի ընդունում։

Իրանն ամենապարզ և ժողովրդավարական առաջարկն է ներկայացնում՝ մեզ համար ընդունելի է ցանկացած տիպի, բայց մեկ պետության ու կառավարության ստեղծումը՝ ժողովրդավարական ընտրությունների հիման վրա»,- ասել է Իրանի Մեջլիսի փոխխոսնակը։

Նրա խոսքով՝ նորաստեղծ մեկ պետության նոր կառավարությունը պետք է առաջարկի և ընտրության հնարավորություն տա՝ մնալ ու դառնալ այդ պետության քաղաքացիներ կամ Իսրայելի «նախկին» քաղաքացիներին՝ նրանց, ովքեր մասնակցել են Գազայի դեմ գրոհներին ու պաղեստինյան տարածքի օկուպացիային, հեռանալ։  Նոր պետության քաղաքացի դառնալու և դրա օրենքներով շարժվելու դրույթը պետք է տարածվի նաև «նախկին» Պաղեստինի բնակիչների վրա։

«Սա դեպի ճշմարտություն ու բոլորի իրավունքների ապահովում տանող ամենակարճ ճանապարհն է՝ և՛ պաղեստինցիների, և՛ հրեաների համար»,- ասել է Զուլնուրը։

Նա հավելել է, որ Իրանը կշարունակի ջանքեր ներդնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի հաստատման ուղղությամբ, սակայն դա ընդամենը ժամանակավոր միջոց է համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular