ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր նպատակն է ատոմակայանը մինչեւ 2036 թվականը շահագործելու լիցենզիա ստանանք. Սանոսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սկսում ենք ատոմակայանի կրկնակի ժամկետի  երկարացման մեծ ծրագիր, որը հիմա փաստաթղթային փուլում է եւ հաջորդ տարի այդ ծրագրի վրա նախատեսել ենք ծախսել մոտ 20 միլիարդ դրամ: Այս մասին հանրային հեռուտաընկերության եթերում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Ատոմակայանը բավական լավ վիճակում է, հաշվի առնելով, որ հսկայական աշխատանք է իրականացվել եւ շարունակվում է իրականացվել: Մենք ունենք 2026 թվականի  լիցենզիա, որոշ աշխատանքների գծով 2031 թվականի: Սկսում ենք ատոմակայանի կրկնակի ժամկետի  երկարացման մեծ ծրագիր, որը հիմա փաստաթղթային փուլում է եւ հաջորդ տարի այդ ծրագրի վրա նախատեսել ենք ծախսել մոտ 20 միլիարդ դրամ: Իսկ նպաակը հետեւյալն է՝ կրկնակի երկարաձգման արդյունքում մենք կդիմենք եւ  կարծում եմ կստանանք լիցենզիա՝ 2026 թվականի փոխարեն ատոմակայանը շահագործել մինչեւ  2036 թվական: Մեր գլխավոր նպատակը դա է, մեր քայլերը հիմա ուղղված են դրան եւ դրանով մենք շարժվում ենք առաջ»,- ասել  է նա:

Նախարարի խոսքով՝ հեռանկարային նպատակը նոր էներգոբլոկի կառուցումն է, որը հեշտ գործ չէ. 

«Դրա հզորության եւ այլ պարամետրերի որոշումը բավական բարդ են եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մասնագետները փորձում են  հաշվարկել առաջիկա տարիներին մեր երկրում էներգետիկ բալանսն ինչպիսին կլինի, ինչ պահանջարկ կունենանք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular