ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանր վիճակ ջերմոցային տնտեսություններում. ի՞նչ բացասական սպասումներ են առկա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավական ծանր, գրեթե կոլապսային վիճակ է ստեղծվել ջերմատնային մշակաբույսերի արտադրության ոլորտում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ջերմոցային տնտեսությունների զգալի մասն այս փուլում խուսափել է սածիլներ «դնել» մի քանի էական պատճառներով: Առաջին ու հիմնական պատճառը անորոշությունն է: Նախ՝ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների ֆոնին տնտեսվարողների շրջանում առկա են վատ սպասումներ, առավել ևս, որ մասնակի անբարենպաստ հետևանքներ արդեն իսկ ի հայտ են գալիս:

Ըստ այդմ, անհանգստություններ կան իրացման շուկայի հետ կապված, քանզի կանխատեսելի չեն առաջիկայում ՌԴ արտահանում իրականացնելու հնարավորությունները, Լարսի անցակետում սպասվող խոչընդոտները, այդ թվում՝ արհեստական: Երկրորդ բացասական սպասումը կապված է գազի գնի հետ: Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացման նման արագընթաց «ռեժիմի» պարագայում չի բացառվում գազի գնի բարձրացումը՝ անկախ թանկացման չափից:

Ի վերջո, գազի գնի նույնիսկ ամենափոքր բարձրացումը կարող է մեծ հարված հասցնել ջերմոցային տնտեսություններին, քանզի վերջիններիս արտադրանքի ինքնարժեքում գազի գինն ահռելի տոկոս է կազմում: Ըստ այդմ, հաշվի առնելով առկա անորոշությունները և ելնելով վերոնշյալ ու մի քանի այլ անհանգստություններից՝ ջերմատների մեծ մասն այդպիսով փորձում է ապահովագրվել հավանական խոշոր վնասներից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular