ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցը փակված չէ, և նոր ստեղծվող ՀԿ-ն փորձելու է պահպանել արցախցիների ինքնությունն ու մշակույթը. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք փորձում ենք համակարգել եւ պահպանել արցախցիների հոգեւոր ու արժեքային կապիտալը եւ դրա համար ինչ-որ կառույց է պետք. Քանի որ որպես քաղաքական ուժ գրանցվելու օրինական հնարավորությունը չունենք, հետեւաբար, որոշել ենք հասարակական կազմակերպություն հիմնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Նպատակն է Արցախի կապիտալը պահպանելը, նկատի ունեմ ամեն ինչ անել, որ արցախահայերը չհուսալքվեն, չցանկանան լքել Հայաստանը, պահպանել ինքնությունը, մշակույթը, արժեհամակարգը: Նաեւ չհուսահատվել ու չհամարել, որ Արցախի հարցը փակվել է: Այդ ամենը պահելու համար պետք են գործիքակազմեր: Այս պահին մենք մտածում ենք, որ դրա համար ամենալավ տարբերակը ՀԿ հիմնելն է, որտեղ կարող են տարբեր ծրագրեր իրականացվել:

Մենք նպատակ ունենք նաեւ նախապատրաստում իրականացնելու հնարավորություն տալ Արցախի ուսուցիչներին, որոնք աշխատանք չեն կարողանում գտնել:

Մենք չենք համարում, որ Արցախի հարցը փակված է, եւ դրա համար այդ կապիտալը պետք է պահպանել մինչեւ որ Արցախի հարցը մեկնարկը տրվի կամ որեւէ որոշում լինի»,-ասաց նա:

Հարցին, թե ովքեր են լինելու նոր ստեղծվող ՀԿ-ի կազմում, արցախցի պատգամավորը պատասխանեց. «Կազմում ես եմ լինելու, կլինի Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, մեր կուսակցության անդամները, կլինեն ուղղակի մարդիկ, որոնք համարում են, որ փակված չէ Արցախի հարցը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular