ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիահույս եմ, որ միջազգային ուժերն աչք չեն փակի Ռուբենի ու մյուսների ձերբակալությունների վրա․ Նուբար Աֆեյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ աշխարհը կանգնած հետևում է անարդարությանն ու որևէ քայլ չի ձեռնարկում, դժվար է դառնում ոչ միայն հասնել արդարության, այլ նաև դժվար է դառնում հասնել խաղաղության: Ասել է ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը CNN-ին տված հարցազրույցում։

Նա անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին։

Հայազգի գործիչը խոսել է Արցախյան հակամարտության մասին, 2020-ի պատերազմի, նոյեմբերի 9-ի հայտարարության, ՌԴ խաղաղապահ առաքելության, արցախցիների տեղահանման մասին։

«Մեկ դար անց այն բանից հետո, երբ պապս և իր ընտանիքը հետապնդվում էին օսմանյան թուրքերի կողմից, ես կարողացել եմ հասնել մի կարգավիճակի, երբ ամբողջ աշխարհում գործող մեր նախագծերի միջոցով ոչ միայն կարողանում եմ օգնել բռնաճնշումներից ու ցեղասպանությունից փախնող այլ մարդկանց, այլ նաև փորձում եմ այնպես անել, որ նման բաներ այլևս չկրկնվեն»,- նշել է գործարարը:

Աֆեյանը նաև անդրադարձել է Արցախի նախկին պետական նախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին։

Նա նշել է, որ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած անսպասելի հարձակումից հետո Վարդանյանը նույնպես փորձել է դուրս գալ Արցախից ու տեղափոխվել Հայաստան, սակայն Բաքվի կողմից ձերբակալվել է, նրան անհիմն մեղադրանքներ են ներկայացվել:

«Ռուբենը համայն հայության խորհրդանիշն է... Եվ ադրբեջանցիների կողմից նրան ձերբակալելն ու դրանից ներկայացում սարքելը, մեղադրանքներ ներկայացնելը, արվել է աշխարհի 10 միլիոն հայերին հոգեբանական տառապանք պատճառելու համար»,- ընդգծել է նա։

«Լիահույս եմ, որ միջազգային ուժերն աչք չեն փակի Ռուբենի ու ինքնավար տարածաշրջանի ղեկավարության մյուս յոթ ներկայացուցիչների ձերբակալման վրա։ Այդ պարագայում ավելի կխրախուսվի այս տեսակի անարդարությունը և անպատժելիությունը»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular