ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի Ռուսաստանը հետ է կանչում Միջուկային համապարփակ համաձայնագրի (CTBT) վավերացումը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Պայմանագիրը Ռուսաստանի անունից ստորագրվել է Նյու Յորքում 1996 թվականի սեպտեմբերի 24-ին և նրա կողմից վավերացվել 2000 թվականի մայիսի 27-ին։ Փաստաթուղթը պետք է դառնար միջուկային բոլոր տեսակի փորձարկումները դադարեցնելու հիմնական միջազգային իրավական գործիքը։ Սակայն մինչ օրս պայմանագիրն ուժի մեջ չի մտել, քանի որ այն չեն վավերացրել 44 պետություններից 8-ը, որոնք ունեն միջուկային զենք կամ դրանք ստեղծելու ներուժ։

Ինչպես նշվում է կից նյութերում, ընդունված օրենքը կոչված է վերականգնել միջուկային սպառազինությունների վերահսկման ոլորտում պարտավորությունների հավասարությունը։ Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ փաստաթուղթը իրավական հիմք է ստեղծում Ռուսաստանի կողմից վավերացման փաստաթուղթը հետ կանչելու համար, սակայն չի ենթադրում երկրի դուրս գալ CTBT-ից։

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular