ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս տարի Ճապոնիայում արջերի հարձակումների թիվը հասել է ռեկորդային՝ 180 դեպքի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արջերի հարձակման առնվազն 180 դեպք է գրանցվել Ճապոնիայում ապրիլ-հոկտեմբեր ընթացքում, ինչը 22-ով գերազանցել է նախորդ հակառեկորդը, որը գրանցվել է 2020թ.։ Այս մասին վկայում է Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարության հաշվետվությունը։

Նշվել է, որ միայն հոկտեմբերին տեղի է ունեցել 71 հարձակում։ Տուժել է 18 բնակիչ, ամենից շատ դեպքերը գրանցվել են Ակիտայում (61) եւ Իվատեում (42)։ Զոհվել է հինգ մարդ, ինչը համապատասխանում է 2021թ. ցուցանիշին։

Հաշվետվությունում ընդգծվել է, որ արջերը կարող են քուն մտնելուց առաջ ակտիվ սնունդ որոնել նաեւ նոյեմբերին, Ճապոնիայի բնակիչներին կոչ է արվել զգոն լինել։ Նրանց խորհուրդ է տրվել լեռներ մեկնելիս զանգակներ ունենալ, որոնց ձայնը վախեցնում է գազաններին։

Հոկտեմբերի 25-ին NHK հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ լեռնային շրջաններում գրանցվել է արջերի հայտնվելու 111 դեպք Տոկիոյի մերձակայքում։

Գազանները սովորաբար ավելի ագրեսիվ են դառնում ձմռանը քուն մտնելուց առաջ։ Հարձակումների թվի ավելացումը փորձագետները բացատրում են կաղինների եւ վայրի շագանակների վատ բերքով։ Սննդի անբավարարությունը ստիպում է նրանց ավելի մոտենալ բնակավայրերին՝ ուտելիք փնտրելու, դաշտերն ու մրգի այգիներն «ամայացնելու» համար։ Արջերը Ճապոնիայում ապրում են Հոկայդո եւ Հոնսյու կղզիներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular