ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանաբանական այգին նոր կենդանի ունի (լուսանկար)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի կենդանաբանական այգին հայտնել է․

«Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի։ Սև անգղին գտել են Մարտունի քաղաքում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ թռչունը տեղափոխվել է կենդանաբանական այգի։ Բժշկական հետազոտությունը բացահայտել է, որ թռչունը ծայրահեղ հյուծված է, միակողմանի կույր և ենթական չէ բնություն վերադարձնելու, քանի որ մեծ է հավանականությունը, որ բնական միջավայրում կանկի։ Ներկայում անգղը գտնվում է կարանտինացման կարգավիճակում, ձեռնարկվում են ինտենսիվ վերականգնողական միջոցառումներ, որոնց հաջողությամբ պսակվելու դեպքում թռչունը կմիանա այգում ցուցարդվող 4 սև անգղերին և կներգրավվի այս հազվագյուտ տեսակի բազմացման ծրագրում»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular