ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ամենեւին խաղաղարար չէ. Հակոբ Արշակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիեւը ամենեւին խաղաղարար չէ, ես նման բան չեմ ասել, ես ասում եմ՝ հռետորաբանության փոփոխությունը դրական եմ գնահատում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Հրաշալի կլինի, որ դա գործի հետ զուգահեռվի, որ դա շարունակվի, հրաշալի կլինի, եթե մենք փոխադարձաբար ճնաչենք միմյանց տարածքային ամբողջականությունը, որ մեր ճանապարհները ապաշրջափակվեն, դրանցով բեռները տեղափոխվեն երկրների իրավազորության եւ օրենսդրության համապատասխան: Այս ամենը հրաշալի կլնի: Արդյոք այդ ուղղությամբ բավարար չափով ակտիվ քայլեր կան: Ոչ, չկան, բայց կան որոշոկի հռետորաբանության փոփոխություններ, որը գնահատելի է»,-ասաց Արշակյանը:

Նա շարունակեց, որ հակառակորդի կողմից բավարար քայլեր չեն արվում խաղաղության հասնելու համար, եթե արվեին, խաղաղության համաձայնագիրը ստորագրված կլիներ. «Ես հույս եմ հայտնում, որ առաջիկայում այդ քայլերը բավարար կլինեն: Մենք գնալու ենք այս ուղղությամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular