ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կոշ»-ի գաղութում հաշվառված տղամարդը Աբովյանի եկեղեցու տարածքից 07 էր գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հանգուցալուծումը տվել են Երևան քաղաքի գնդի պարեկները՝ մայրաքաղաքում: Այդ օրը, ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Սահակ Ա.-ն և հայտնել, որ 5 րոպե առաջ Աբովյան քաղաքում, եկեղեցու դիմացից գողացել են իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան: Գրել է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Տեղում տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու բակից գողացել է իր կողմից կայանված, իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ինքը կրել է 1 մլն դրամի վնաս:

Դեպքի փաստով Ոստիկանության Կոտայքի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: 

Կատարված ավտոմեքենայի գողության մասին ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնը Հանրապետությունում հայտարարում է ավտոհետախուզում ու կարճ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները «Մայիսի 9»-ի փողոցում  նկատում են կասկածելի ավտոմեքենան և ստուգման նպատակով կանգնեցնում են:

Պարզվում է, որ վարորդը հանդիսանում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված Վարազդատ Հարությունյանը, ով տեղում ենթարկվում  է սթափության փորձաքննության և պարզվում են որ եղել ոչ սթափ և խոստովանում է, որ «հարբած» վիճակում ինքն է գողացել ավտոմեքենան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular