ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան կոչ է անում փակել ամերիկյան Ինջիրլիք և Քյուրեջիկ բազաները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Մարդու իրավունքների և ազատությունների մարդասիրական հիմնադրամի (İHH) նախագահ Բյուլենթ Յըլդըրըմը կոչ է արել ուրբաթ երթ իրականացնել դեպի Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիք ավիաբազա՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարի հասնելու համար։

Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել բարեգործական կազմակերպության ղեկավար Բյուլենթ Յըլդըրըմը։

«Մենք հարյուր հազարավոր մարդկանց հետ կուղևորվենք Ինջիրլիք ավիաբազա։ Երեխաները մահանում են: Եթե ​​մենք լռենք, մեր երեխաներին նույն ճակատագիրն է սպասվում»,- Ստամբուլում կայացած ճեպազրույցում լրագրողներին ասել է նա։

Նրա խոսքով՝ երթը Ստամբուլում կմեկնարկի նոյեմբերի 3-ին։

Յըլդըրըմը նաեւ կոչ է արել Թուրքիայի խորհրդարանին օրակարգ մտցնել Ինջիրլիք եւ Քյուրեջիք բազաների փակման հարցը։ Բացի այդ, նա ընդգծել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու համար։

İHH-ի ղեկավարն ընդգծել է հումանիտար միջանցքների անհապաղ բացման կարևորությունը՝ ապահովելու հումանիտար մուտքը դեպի պաշարված պաղեստինյան էքսկլավ։

Յըլդըրըմի խոսքով, եթե մարդասիրական միջանցքը չբացվի, իր ղեկավարած կազմակերպությունը մոտ օրերս ամբողջ աշխարհից ակտիվիստների կհրավիրի Եգիպտոս՝ նավով Գազա մարդասիրական օգնության առաքումը կազմակերպելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular