ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՔՊ-ական նախկին թաղապետին և մի քանի աշխատակիցների. hraparak.am

ԻՐԱՎՈՒՆՔ

Իրավապահները բերման են ենթարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Բարխուդարյանին և թաղապետարանի մի քանի այլ աշխատակիցների։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

«Մասնավորապես, մեր աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվածների թվում են կոմունալ տնտեսության վարչության պետ Աշոտ Խաչատրյանը, առևտրի վարչության պետ Հրայր Արամյանը և կոմունալ տնտեսության վարչության աշխատակից Վան Հարությունյանը։

Նախնական տեղեկություններով, իրավապահները գտնվում են խոշոր յուրացումների հետքերով, շղթան կարող է հասնել նաև թաղապետարանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանին, ով «կառավարել» է Բարխուդարյանին, ով պաշտոնավարել է 2022 թվականի դեկտեմբերից մինչև վերջերս, երբ, քաղաքական որոշման արդյունքում, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այն հանձնելով «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանին»,- նշում է Hraparak.am-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular