Գազայի հատվածում ավելի քան 400 հազար մարդ ստիպված է եղել փախչել Իսրայելի հրթիռակոծությունից. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում ավելի քան 400 հազար մարդ ստիպված է եղել փախչել Իսրայելի հրթիռային հարձակումներից և ցամաքային գործողությունների սպառնալիքից։
Մինչդեռ շուրջ 200 հազար իսրայելցի բնակիչներ տարհանվել են երկրի հարավից` ՀԱՄԱՍ-ի հարձակումների պատճառով, իսկ հյուսիսից՝ Հեզբոլլահի հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Բազմաթիվ բռնի տեղահանվածներ ապրում են վրանային քաղաքներում։