ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 56-ամյա Հակոբ Բ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արաքս գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 37-ամյա Միշա Թ.-ին: Գրել է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է այդ պահին Արաքս գյուղում գտնվող  «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վրաերթի ենթարկվածը տեղափոխվել  է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular