ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի փրկությունը. Հայաստանում կանխել են պետական հեղաշրջման փորձը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Akcent.site-ն գրում է, որ Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը (ԱԱԾ) վերացրել է «Հյուսիսային տերևաթափ» ահաբեկչական խմբավորումը, որը պատրաստվում էր գրավել կառավարական մարմինները։ Այս պահի դրությամբ վեց մարդ է բերման ենթարկվել։

Հայաստանի հատուկ ծառայությունները կարծում են, որ զինյալները ցանկացել են Երևանում պայթյունների շարք կազմակերպել։ Դրա համար նրանք պետք է օգտագործեին գազի բալոններով հագեցած կոմերցիոն դրոններ։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական նշանակության իրեր (այդ թվում օպտիկական նշանոցներ), կապի հատուկ տեխնիկա, և անգամ Հայաստանի և Ռուսաստանի բջջային օպերատորների SIM քարտեր։ Ահաբեկիչները նախօրոք ցանկացել են ընտանիքի անդամներին տեղափոխել Վրաստան։

Իհարկե, այս կալանավորումները բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ինչո՞ւ էին 3 միլիոնանոց երկրում իշխանությունը զավթելու նման լայնածավալ ծրագրեր նախպատրաստվել ընդամենը 6 զինյալների կողմից։ Թե՞ նաև նոր ձերբակալություններ կլինեն։ Ահաբեկիչները, իբր, ցանկացել են Հայաստանում «կրոնական պետություն» ստեղծել, հայտնում են հետախուզական ծառայությունները։ Ուրեմն ստացվում է, որ  խոսք է գնում քրիստոնեական ռադիկալիզմի՞ մասին։ Համաձայնվենք, որ դա շատ անսովոր է:

Այնուամենայնիվ Հայաստանում այդ ահաբեկչական խմբավորման վերացումը հաջողությամբ համընկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերի թուլացման հետ։ Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական միջամտությունից հետո Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության բողոքի ակցիաները չեն հանդարտվել։ Եվ հիմա ընդդիմությանն արմատականացման մեջ մեղադրելու շատ հիմնավոր պատճառ կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular