ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երաժշտական գործիք կիթառ

ՖՈՏՈ

Կիթառը լարային երաժշտական գործիք է, և ներկայումս աշխարհի ամենատարածված գործիքներից մեկն է։ Այն սոլո գործիք է հանդիսանում բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմն ջազ ոճերում։ Լայնորեն օգտագործվում է նաև որպես նվագակցող գործիք։ Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ՝ կիթառի վարպետ կամ լյուտյե։ Կիթառն ունի 6 լար՝ մի, լյա, ռե, սոլ, սի և մի նոտաներով։ Կիթառի պատմությունը շատ հին է, բայց իհարկե հնում այն չի ունեցել այն տեսքն ինչին սովոր ենք մենք: 
Կիթառը բնութագրվում է որպես գործիք, որն ուներ «երկար, տափակ փայտյա ձայնատախտակ, կողեր և հարթ հետև, հաճախ գոգավոր մասերով»։ Կիթառ տերմինն օգտագործվել է տարբեր տեսակի լարային գործիքներ նկարագրելու համար, որոնք զարգացել և օգտագործվել են ամբողջ Եվրոպայում սկսած 12-րդ դարից, և ավելի ուշ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Ժամանակակից լարային գործիքները երկար լարերով գործիքների հետնորդներն են, որոնք մի քանի հազար տարի առաջ եղել են հնագույն Կենտրոնական Ասիայում և Հնդկաստանում։ Այդ պատճառով, ժամանակակից արևմտյան լարային գործիքները, ինչպիսին է կիթառը, հեռու կապեր ունեն Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի երաժշտական գործիքների հետ, այդ թվում տանբուրի, սեթարի, սիթարի և անգամ հայկական բամբիղի հետ։ 3300-ամյա խեթական մի արձանագրությունում երգիչը նվագում է լարային գործիք, որը լարային գործիքների ամենահին պատկերումն է։ Եվրոպայում առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զարգացման հիմնական կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ այն հասել է Հին Հռոմից։
Անգլերեն guitar, գերմաներեն Gitarre և ֆրանսերեն guitare բառերը փոխառված են իսպաներեն guitarra-ից, որը գալիս է անդալուզիական արաբերեն քիթարա բառից, որն էլ փոխառված է լատիներեն cithara-ից, և որն էլ իր հերթին գալիս է հին հունարեն քիթարա բառից։ Այսինքն «կիթառ» տերմինը ծագում է լատիներեն cithara բառից, բայց ժամանակակից այդ գործիքը չի համարվում ռոմանական երաժշտական գործիք։
Լատինական կիթառն ունեցել է ընդամնեը մեկ ձայնային անցք և ավելի երկարավուն լարատեղ։ 14-րդ դարում «մավրիտանական» և «լատինական» կոչվող երաժշտական լարային գործիքներին փոխարինելու են եկել կիթառները։ Վիուելան կամ «viola da mano» (իտալերեն) եղել է 15-րդ դարի երաժշտական գործիք է, որն իր ձևով նման է կիթառին։ Այն բարոկկո կիթառի զարգացման հիմնական գործոնն է հանդիսացել։ Վիուելան սովորաբար ունեցել է վեց լար, բայց ավելի կարճ իրան։ Հետագայում մինչ 16-րդ դարը վիուելան ստացել է այժմյան կիթառի հիմնական տեսքը՝ կորաձև կաղապարով, լարատեղով, սակայն, այն ավելի մեծ է եղել քան ժամանակակից չորս լարանի կիթառը։ Վիուելաի հանրաճանաչությունը Իտալիայում և Իսպանիայում երկար չի տևել, քանի որ հինգ լարանի բարոկկո կիթառն է, որը 16-րդ դարի կեսերից սկսել են կիրառել Իսպանիայում, այն հանրաճանաչություն է ձեռք բերել հատկապես Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում 16-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի կեսերը։ Պորտուգալիայում ևս «վիոլա» բառը փոխարինվել է կիթառ բառով:
Ժամանակաից կիթառները կարելի է բաժանել երկու մեծ խմբերի՝ ակուստիկ և էլեկտրո։ Ակուստիկ կիթառների խմբի մեջ առկա են մի քանի հատկանշական ենթախմբեր՝ դասական և ֆլամենկո կիթառներ։ Ակուստիկ կիթառի խումբը նաև ներառում է ոչ ուժեղ հնչեղությամբ կիթառները ստեղծված տարբեր ձայնասահմաններում նվագելու համար, ինչպիսին է ակուստիկ բաս կիթառը, որն էլ ունի էլեկտրո բաս կիթառին նման հնչողություն։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular