ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինկենն ու Բորելը քննարկել են Գազայի հատվածում իրավիճակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, հինգշաբթի Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է «քաղաքացիներին պաշտպանելու և մարդասիրական օգնության կանոնավոր մատակարարումների անհրաժեշտության մասին»։ Ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ «[ԱՄՆ-ի] առաջնահերթությունները Գազայից օտարերկրյա քաղաքացիների անվտանգ ելքի ապահովումն ու պատանդների ազատ արձակումն է»։

Բլինկենը հինգշաբթի օրը մեկնել է շրջագայության, որի շրջանակներում նա կայցելի Իսրայել, ինչպես նաև Հնդկաստան, Հորդանան, Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա: Թել Ավիվում նա մտադիր է ահաբեկչությունից Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին ԱՄՆ աջակցությունը հայտնել, ինչպես նաև քննարկել Վաշինգտոնի ջանքերը՝ ապահովելու Ամերիկայի քաղաքացիների անվտանգությունը, պատանդներին ազատելը և Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular