ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում «Կիարան» փոթորկի վնասը կարող է 0,5 միլիարդ եվրոյի հասնել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիական ապահովագրական ընկերությունները կանխատեսում են, որ «Կիարան» փոթորկի ընդհանուր վնասը կարող է մինչև 0,5 միլիարդ եվրոյի հասնել, գրում է Le Figaro թերթը:

Մասնավորապես, Risk Weather Tech և Saratec ընկերությունները հավանական վնասը գնահատում են 370-ից մինչև 480 միլիոն եվրո, նշում է հրատարակությունը։ Սակայն աղետի մասշտաբների ամբողջական պատկերը չի երևա մինչև դեկտեմբերի 1-ը, երբ լրանում է ապահովագրական ընկերություններին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը։

Մինչ այժմ վնասների գնահատականները զգալիորեն ցածր են, քան 1999 թվականին, երբ Ֆրանսիան տուժեց «Լոթար» և «Մարտին» փոթորիկներից, որոնց հետևանքները պահանջում էին 6,9 միլիարդ եվրո վերականգնման ծախսեր:

Հինգշաբթի գիշերը Ֆրանսիային պատուհասած «Կիարան»-ը դարձել է վերջին քառորդ դարի ամենաավերիչ փոթորիկը, ասվում է ֆրանսիական էլեկտրացանցերի ներկայացուցիչների կոմյունիկեի մեջ։

Նորմանդիայում և Բրետանում քամու ուժգնությունը հասել է 200 կմ/ժ-ի։ Ալիքների բարձրությունը գերազանցել է 20 մ-ը, մոլեգնող աղետի պատճառով իշխանությունները տարհանել են 1,3 հազար մարդու։ Օ դը Ֆրանս շրջանում արագընթաց գնացքների ծառայություններն ամբողջությամբ ընդհատվել են։ Այգիներ այցելելու արգելքներ են մտցվել Փարիզում և երկրի արևմուտքում գտնվող կոմունաներում։

820 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության. Աղետի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 16-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular