ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100․820 արցախցու տրամադրվել է 100 հազարի աջակցությունը, եկող շաբաթ կշրջանառենք 3-րդ ծրագրի նախագիծը. փոխնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 100 հազար  820 մարդ արդեն ստացել է 100 հազար դրամի միանվագ վճարը։  Կառավարության երեկվա որոշմամբ, առաջիկայում ևս 4200 մարդ կստանա միանվագ վճարը։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

«Նոր ծրագիր է մշակվել՝ նոյեմբերին, դեկտեմբերին 50 հազարական դրամ հատկացնել ԼՂ տեղահանված հայրենակիցներին առաջնային սպառման ծախսերը հոգալու համար։ Այն կտվի բոլորին՝ հաշվի չի առվի տարիքը, կենսաթոշակառու լինելու կամ աշխատելու հանգամանքը։

Միակ բացառությունն այն անձինք են, որոնք բավարար չափի ֆինանսական միջոցներ ունեն։ Մանրամասներն ու շեմը կներկայացվի կառավարության հաջորդ նիստում»,- ասաց փոխնախարարը։

Խոսելով բռնի տեղահանված արցախցիների կենսաթոշակների ու նպաստերի վճարման մասին, նա նախ հիշեցրեց կառավարության ընդունած որոշումը, ըստ որի  ԼՂ տեղահանված մեր հայրենակցիները ստացել են ժամանակավոր պաշտպանության կագավիճակ, այսինքն  համարվում են փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, և համաձայն ՀՀ օրենսդրության, իրենք ունեն կենսաթոշակային ու նպաստի որոշակի երաշխիքներ։ Նրանք կարող են դիմում ներկայացնել  միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

«Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձանց  համար նպատակ ունենք պարզեցված ընթացակարգ սահմանել, այսինքն  օրենսդրական որոշակի փոփոխություններ ենք իրականացնելու,  որը թույլ կտա  որոշակի պարզեցված ընթացակարգերով իրենց կենսաթոշակի նշանակման, այդ թվում արդեն ձեռք բերած, նախկինում ունեցած ստաժներն արագացված կարգով հաշվառելու ու այդ չափով կենսաթոշակ ստանալու համար»,- ասաց Դավիթ Խաչատրյանը։

Նա ուշադրության հրավիրեց այն փաստի վրա, որ համաձայն ՀՀ օրենսդրության, կենսաթոշակի նշանակումը կատարվում է, երբ անձն ունի ՀՀ հասեցով գրացում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular