ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի արտգործնախարար. Պաղեստինյան շարժումը և դիմադրության մյուս խմբերը պատրաստ են դիմակայել թշնամուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը։

«Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների, կանանց, երեխաների ու քաղաքացիական անձանց սպանությունների, ինչպես նաև Գազայի հատվածում կենսական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման պատասխանատվությունը կրում է սիոնիստական ​​ռեժիմը և Միացյալ Նահանգները»,- նշել է Աբդոլլահիանը, հայտնում է Irna-ն։

Իրանցի նախարարը հայտարարել է պաղեստինյան դիմադրության շարժման և տարածաշրջանի դիմադրության այլ խմբերի՝ թշնամուն դիմակայելու պատրաստակամության մասին։

Մեքդադն, իր հերթին, մատնանշել է Պաղեստինին ու դիմադրության առանցքին Սիրիայի վճռական աջակցությունը։

Նա ընդգծել է սիոնիստական ​​ռեժիմին դիմակայելու հարցում իսլամական աշխարհի միասնության անհրաժեշտությունը և ԱՄՆ-ի ու սիոնիստների նկատմամբ տարածաշրջանի երկրների զգոնության անհրաժեշտությունը։

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը Պաղեստինին աջակցելու իր երկրի սկզբունքային դիրքորոշումն անվանել է միանշանակ ու անփոփոխ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular