ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանության գալուց հետո է սկսել երկար տարիների ընթացքում կառուցված այս ողջ կառուցվածքը հետևողականորեն փլուզվել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

topcor.ru-ն գրում է, որ Ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ներկայության շարունակականության վերաբերյալ հարցին պատասխանել է, որ իրենք այդ հարցը չեն քննարկում, շատ այլ հարցեր են քննարկում, փորձում են հասկանալ, թե որն է այս իրավիճակի պատճառը, և ինքը կարծում է, որ դա կլինի Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի աշխատանքային քննարկումների օրակարգում։

Այսինքն, տրվել է ուղղակի հարց, և եղել է շատ երկիմաստ պատասխան։ Իսկ խնդրի էությունը հետևյալն է: Նախ՝ 1992 թվականի միջկառավարական համաձայնագրի համաձայն, 102-րդ ռուսական ռազմաբազան է գտնվում Հայաստանում՝ Գյումրիում և Էրեբունիում։

Երկրորդ հերթին՝ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը պահպանում է ՌԴ ԱԴԾ մի քանի հազար սահմանապահ։ Նրանց պահպանման ծախսերը հավասարաչափ վճարում են Մոսկվան և Երևանը։

Երրորդ հերթին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներով հայկական կողմի պարտությունից հետո որպես խաղաղապահներ Արցախում է տեղակայվել մոտ երկու հազար ռուսական մոտոհրաձգային։ Նրանք այնտեղ են առանց միջազգային մանդատի, եռակողմ համաձայնագրի շրջանակներում, բացառապես Բաքվի և Երևանի «բարի կամքով»։ Բացի այդ, Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի անդամ է։ Եվ միայն «սորոսական» Փաշինյանի իշխանության գալուց հետո է սկսել երկար տարիների ընթացքում կառուցված այս ողջ կառուցվածքը հետևողականորեն փլուզվել։ Հայ ժողովրդի դեմ գլխավոր չարիքը կատարել է ինքը՝ Նիկոլ Վովաևիչը, միտումնավոր և նպատակաուղղված երկու փուլով «ցամաքեցնելով» Արցախը, ապա ռազմական պարտության մեջ մեղադրելով Ռուսաստանին, քանի որ, իբր, նա չի միջամտել։

Բայց Փաշինյանը երբեք չի բացատրել, թե ինչո՞ւ պետք է Ռուսաստանը կռվեր Ադրբեջանի և Թուրքիայի դեմ Արցախի համար, որը, որպես ինքնիշխան պետություն, չի ճանաչվել ՄԱԿ-ի որևէ անդամի, այդ թվում՝ հենց Հայաստանի կողմից։ Հիմա Փաշինյանի հետագա ավերիչ գործողությունների ալգորիթմը հետևյալը կլինի: Պաշտոնական Երևանն առաջին հերթին բարձրացնելու է ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը, քանի որ Արցախն այլևս չկա, և նրանց համար առաջադրանքներ չկան։ Հետո՝ ավելին, ռուս սահմանապահների ներկայությունը կարող է հարցականի տակ դրվել։ Եզրափակիչը կլինի Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ռազմակայանների վարձակալության պայմանագրի դադարեցումը։

Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ նման հերթականությամբ էլ կընթանա։ Այսպիսով, «սորոսական» Փաշինյանը վերջնականապես երկիրը կկործանի՝ այն հանձնելով Ադրբեջանի և Թուրքիայի դաշինքին, որոնց պետք է «Զանգեզուրի միջանցքը», որը կարող է ցամաքով կապել երկու երկրներն ու Անկարային ելք տալ դեպի Կասպից ծով։ Ալիևը Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հասկացրել է, որ Բաքուն հաստատակամ է և լրջորեն է վերաբերվում դրան. «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին։

Հայաստանն ուզի, թե չուզի՝ մենք ստեղծելու ենք Զանգեզուրի միջանցքը: Եթե Հայաստանը ուզենա, ավելի հեշտ կլուծենք այդ հարցը, եթե չուզի՝ ուժով կլուծենք: Ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է օկուպացված Զանգեզուր»: Ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում: Իսկ այնտեղ՝ Կասպից ծովի հակառակ ափին, Ղազախստանն արդեն ռազմական համագործակցություն է հաստատում ՆԱՏՕ-ի բլոկի հետ։ Ինքը՝ Նիկոլ Վովաևիչը, ըստ երևույթին, ակնկալում է ինքնաթիռ նստել և մնացած օրերն ապրել հարստության ու շքեղության մեջ ինչ-որ տեղ Արևմտյան աշխարհի երկրներում։ Ներկայում այս ամենում ամենահետաքրքիրն այն է, թե Անդրկովկասում Ռուսաստանի փոխարեն Հին աշխարհից ո՞վ է լինելու «վերահսկիչ», որպեսզի «սուլթան» Էրդողանն ավելորդ բան չզավթի։ Ըստ ամենայնի, դա կլինի ոչ թե ԱՄՆ-ը, ինչպես կարծում են շատերը, այլ Ֆրանսիան։ Հինգերորդ հանրապետությունը, որին Աֆրիկայում թեթևակի սեղմել են, զարգացրել է շատ ակտիվ արտաքին քաղաքական գործունեություն։

Անցյալ գարնանը նախագահ Մակրոնը պաշտոնական այց է կատարել Պեկին, որտեղ մի շարք խոշոր գործարքներ են կնքվել, ներառյալ նոր հավաքման գիծը ինքնաթիռներ արտադրող Airbus-ի Tianjin գործարանում, ջրի և թափոնների կառավարման Suez ընկերությունը պայմանագիրը ծովի ջրի աղազերծման համար, կոսմետիկայի L'Oreal ընկերության եռամյա համագործակցության պայմանագիրը չինական էլեկտրոնային առևտրի Alibaba ընկերության հետ, EDF էներգետիկ ընկերության պայմանագրի երկարեցումը չինական ատոմային էներգետիկայի առաջատար CGN-ի հետ և այլն: Փարիզը, Մոնղոլիայում ստանալով միանգամից երեք լիցենզիա, համաձայնել է ավելացնել ուրանի հանքաքարի արտադրությունը, որպեսզի փոխարինի Նիգերին։ Ֆրանսիայի Երկրաբանական և հանքարդյունաբերության բյուրոն Մոնղոլիայի իշխանությունների հետ հայտարարություն է ստորագրել LiMongolia լիթիումային հանքավայրը մշակելու համար: Հինգերորդ հանրապետությունը նույնիսկ պարտավորվել է օգնել մոնղոլներին ածխաթթվացման հարցում։

Վերջերս էլ Փարիզն ու Երևանն են պայմանագիր ստորագրել Հայաստանին զենք մատակարարելու մասին։ Սկզբում դրանք կլինեն երեք GM 200 մարտավարական բազմաֆունկցիոնալ ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնք կարող են հայտնաբերել ինքնաթիռներ և փոքր անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր։ Ֆրանսիացի, այսինքն՝ ՆԱՏՕ-ի հրահանգիչները կսկսեն սովորեցնել Հայաստանի զինված ուժերի սպաներին ոչ թե ռուսական զորավարժարաններում, այլ Սեն-Սիրում և Հինգերորդ հանրապետության այլ հեղինակավոր բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում։ Այսպիսով, Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելուց հետո տարածաշրջանը ուղիներ է փնտրում նոր խաղացողների ուժերը հավասարակշռելու համար։ Եթե Լեռնային Ղարաբաղի պարտությունն ու Թուրքիա-Ադրբեջան դաշինքի հաջողությունը համապատասխանում է անգլո-սաքսոնների շահերին, ապա Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Ավելի ճիշտ այն ամենին, ինչ կմնա նրանից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular