ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Մասիսում. քաղաքապետարանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Opel Astra-ում (լուսանկար)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքում՝ Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: Գրել է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող 2-րդ փողոցում Գարեգին Մկրտչյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայում: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular