ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կրակում է, Հայաստանն ու Ռուսաստանը կորցնում են. Սոթքի հանքը կորուստներ է կրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  Սոթքի հանքավայրի շահագործման դադարեցումը բացասաբար է ազդել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա։ Այս մասին Ազգային ժողովի 2024 թվականի պետական ​​բյուջեի նախագծի վերաբերյալ մշտական ​​հանձնաժողովների նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոսելով 2023 թվականի տնտեսական հիմնական ցուցանիշների մասին։

Դեռ այս տարվա մայիսին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների պատճառով ռուսական GeoPromining Gold ընկերությունը կասեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի բաց հանքի շահագործումը։ Այդ ամսվա սկզբին մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել էր, որ ոսկու հանքավայրի փակ հատվածի շահագործման աշխատանքները շարունակվում են։

Ինչպես նշել է ֆինանսների նախարարության ղեկավարը, այս տարի հանրապետությունում տնտեսական ակտիվությունն ապահովվել է սպասարկման ոլորտի աճի շնորհիվ։ Արդյունաբերության ոլորտում ցուցանիշներն ավելի վատ են, և հիմնական պատճառը Սոթքի հանքավայրի շահագործման կասեցումն է։ Արդյունքում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 9,7 %։ Միաժամանակ, սեպտեմբերին օգոստոսին արձանագրված աճի տեմպերը դանդաղել են։ Նախարարի խոսքով 2023 թվականին Հայաստանից արտահանման ծավալն արժեքային արտահայտությամբ աճել է 48 տոկոսով։ «Դա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնություն վերաարտահանման եռակի աճի պատճառով։ Միաժամանակ Հայաստանում արտադրված ապրանքների արտահանումն արտահանման ընդհանուր կառուցվածքում նվազել է 0,8 %-ով», – տեղեկացրել է Հովհաննիսյանը։

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն մտադիր չէ կրճատել անձնակազմը Սոթքի հանքավայրի պարբերական գնդակոծությունների հետ կապված դժվարությունների պատճառով։ Այս մասին հունիսի վերջին հայտարարել էր ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը այն բանից հետո, երբ ռուսական GeoProMining-ը դադարեցրել էր Սոթքի հանքավայրի շահագործումը բաց եղանակով, և, հետևաբար, ոսկու հանքաքարի փոխադրումը Զոդի կայանից դեպի Արարատի կայանը (Սոթքի հանքավայրի հանքաքարը Արարատի ոսկու կորզման կոմբինատում հարստացվում է մինչև կիսաֆաբրիկատ մաքուր ոսկու վիճակի):

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular