ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը հանդիպել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ (լուսանկարներ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների, նրանց թվում՝ կազմակերպությանը վերջերս անդամագրված հանրապետականների հետ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։

«Տասնյակ երիտասարդներ, համալրելով Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը, պատիվ են ունեցել կուսակցական անդամատոմսերը հանդիպման ժամանակ ստանալու անձամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից։

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։

Երիտասարդներին հուզող հարցերը վերաբերում էին երկրում տիրող իրավիճակին, ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին, կուսակցության շրջանակներում իրենց անելիքներին։

Նախագահը, կարևորելով երիտասարդների դերը ազգային արժեքների վրա հիմնված հզոր Հայաստանի և հայկական Արցախի վերակերտման գործում, հորդորել է նրանց առավել ակտիվ ու նախաձեռնող լինել և ծառայեցնել իրենց գիտելիքներն ու կարողությունները համազգային նպատակների իրագործման ուղղությամբ»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular