ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք մի Պուտին ունենք». Պեսկովը նախագահի «նմանակների» մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ցրել է  Վլադիմիր Պոտւինի «նմանակների» մասին առասպելը։

«Մենք մի Պուտին ունենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով «Ռոսիա» ցուցահանդես-համաժողովի շրջանակում, «Գիտելիք» ընկերության մարաթոնում։

Պեսկովի կածիքով՝ այժմ ԶԼՄ-ներում եւ Թելեգրամ-ալիքներում բազմաթիվ կուրյոզներ են հայտնվում։ Նա որպես օրինակ բերել է «տեղեկությունը» պետության ղեկավարի «նմանակների» մասին։ «Այժմ «փորձագետները» փորձում են կռահել՝ նրանք երե՞քն են, թե՞ չորսը, եւ ո՞ւմ ենք մենք հիմա տեսնում ամեն օր. այ, այսօր առավոտյան [ծաղիկներ] դրեցինք Մինինի եւ Պոժարսկու [հուշարձանին]. սա երրո՞րդ, թե՞ չորրորդ «նմանակն» է՝ անհասկանալի է»,- ծիծաղել է Պուտինի մամուլի քարտուղարը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular