ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Նեթանյահուին անվանել է պոպուլիստ, որը կորցրել է Իսրայելի ժողովրդի աջակցությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է պոպուլիստ, նա, Էրդողանի խոսքով, կորցրել է Իսրայելի ժողովրդի աջակցությունը։

«Նեթանյահուն մեկն է, որը կորցել է իր քաղաքացիների աջակցությունը։ Նա ցանկանում է աջակցություն գտնել զանգվածային սպանությունների հարցում՝ մեջբերելով Թորան եւ օգտագործելով կրոնական տերմիններ։ Այն, ինչ անում է այդ մարդը, զուտ փիառ-աշխատանք է, պոպուլիստական մոտեցում։ Իսրայելի վարչակազմը սեփականում է պաղեստինցիների տները, փողոցները, աշխատատեղերը եւ կենսատարածքը։ Ստորագրվում են փաստաթղթեր, որոնք նրանց ապրելու իրավունք չեն տալիս։ Լայն տարածում է ստացել օկուպացիան, որի ժամանակ պաղեստինցիների տներում բնակություն են հաստատում օկուպանտները, որոնք կոչվում են նորաբնակներ»,- ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահն Աստանայից վերադառնալիս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular